Այն, որ Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանային նախագծերին արտաքին քաղաքականության բացթողումը չէ12 մարտի 2008 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Հայաստանը չի մասնակցում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին արտաքին քաղաքականության բացթողումը չէ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ նախագիծը կարող էր ընդգրկել նաեւ Հայաստանը, եթե նա համաձայնվեր, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին, ապա Սարգսյանը չի համաձայնվել այն մտքի հետ, որ այդ նախագիծը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը կտուժի: «Կա երկաթուղի, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այն օգտագործել: Լուրջ վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ այդ նախագիծն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ առավել խոշոր պետությունների դեմ»,-նշել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ, բնականաբար, լավ կլիներ, եթե հնարավոր լիներ շահագործել եղած Կարս-Գյումրի երկաթուղին, սակայն եթե այն երբեք չի օգտագործվելու, առավել լավ կլինի մոտակայքում ունենալ գործող երկաթուղի: Վարչապետը նշել է նաեւ, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տնտեսական միության վերաճումը ռազմաքաղաքական դաշինքի «այդքան միանշանակ» չէ, հաղորդում է «Ռեգնումը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |