Տարասովան հանճար է անվանել Մեդվեդևային

Տարասովան հանճար է անվանել Մեդվեդևային

PanARMENIAN.Net - Գեղասահքի վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան մեկնաբանել է ռուսաստանցիների ելույթները կարճ ծրագրում՝ Փհենչհանի Օլիմպիադայում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ էր հետևում ռուսաստանցի գեղասահորդներ Ալինա Զագիտովայի և աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևայի (Բաբասյան) դիմակայությանը: Նրանք առաջատար են կարճ ծրագրում:

Տարասովան բարձր է գնահատել Զագիտովայի վարպետությունն ու Մեդվեդևային մարդկային հատկությունները: «Ալինային մի քանի տարի է գիտեմ: Նա իսկական աստղ է: Իսկ ինչ վերաբերում է Մեդվեդևայի հետ հարաբերություններին...Տեսե՞լ եք նրաց մամուլի ասուլիսը: Ժենյան թարգմանում էր Ալինային: Դա շատ խոսում է: Ժենյան իսկական մարդկային հանճար է»,-ասել է Տարասովան, գրում է Sport-express.ru-ն:

Մեդվեդևան և Զագիտովան ազատ ծրագրով հանդես կգան փետրվարի 23-ին:

Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Օլիմպիադայի անձնական մրցումների կարճ ծրագրում՝ գերազանցելով իր իսկ ցուցանիշը: Նրա արդյունքը 81,61 միավոր է: Սակայն 10 րոպե անց ՌԴ-ն ներկայացնող մեկ այլ գեղասահորդուհի Ալինա Զագիտովան գերազանցել է Մեդվեդևային՝ 82,92 միավոր ստանալով և նոր ռեկորդ սահմանելով:

Ավելի վաղ Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում:Մեդվեդևան 81,06 միավոր է հավաքել և թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը նա սահմանել էր 2017-ի աշխարհի Տոկիոյում կայացած առաջնությունում (80,85): Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---