Ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող խորհրդարանի պատգամավոր Սասուն Միքայելյանը

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 12-ին օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը: Ինչպես հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, Ս.Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Ս.Միքայելյանը ցանկություն է հայտնել օգտվել փաստաբանի ծառայություններից եւ նրա հարցաքննությունը տեղի կունենա նրա կողմից հրավիրված փաստաբանի մասնակցությամբ:
 Ուշագրավ
---