Հայաստանը 107-րդն է կոռուպցիայի ընկալման վարկանիշում

Հայաստանը 107-րդն է կոռուպցիայի ընկալման վարկանիշում

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանը 107-րդ հորիզոնականում է աշխարհի 180 երկրի շարքում կոռուպցիայի ընկալման վարկանիշում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ-2017» զեկույցի համաձայն՝ երկիրը 35 միավորով Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ նույն խմբում է:

2016 թվականին Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3,79), կարելի է պնդել, որ 2016-ի համեմատ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017-ին մնացել է հիմնականում նույնը:

Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 19 երկրի շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016-ին երկիրը զբաղեցնում էր 10-րդ տեղը): Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017-ի համաթիվը հավասար է 56-ի (2016-ի 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով):

Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն): Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017-ի համաթվերը 2016-ի համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---