Կոսովոյի առաջնորդները խոստացել են պահպանել եւ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավաստիացումներ է ստացել Կոսովոյի առաջնորդներից առ այն, որ նրանք մտադիր են պաշտպանել իրենց տարածքում բնակվող սերբերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի անդամների առջեւ իր ելույթում: Նա ասել է նաեւ, որ իրեն խոստացել են պահպանել եւ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները:



Պետքարտուղարի օգնականը զգուշացրել է օրենսդիրներին այն մասին, որ Կոսովոյի համար չափազանց կարեւոր է միջազգային ֆինանսական աջակցությունը եւ այն, որ խաղաղության հաստատումն այս տարածաշրջանում բարդ խնդիր է, որը ժամանակ է պահանջում: Կոմիտեի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել Կոսովոյում էթնիկ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ, նրանք նաեւ կոչ են արել սերբերին խուսափել քաղաքականությունից, որը կարող է անկարգությունների հանգեցնել:



Չորեքշաբթի ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում կոչ է արել Բելգրադին դադարեցնել միջամտությունը Կոսովոյի սերբերի գործերին այն տարածքներում, որտեղ բնակվում է ալբանացիների մեծամասնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» նորությունների ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---