Թուրք պրոֆեսոր. Աբդուլ Համիդը Google-ի ստեղծողն ու առաջին օգտատերն է եղել22 փետրվարի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սակարիայի համալսարանի Արվեստի և գրականության պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Էբուբեքիր Սոֆուօղլուն Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի մահվան 100-րդ տարելեցին նվիրված միջոցառումներից մեկի ընթացքում հայտարարել է, որ Աբդուլ Համիդը Google որոնողական համակարգի հայտնաբերողն ու առաջին օգտատերն է եղել: Այս մասին գրում է CNN-ի թուրքական ծառայությունը: Նա ասել է նաև, որ եթե Համիդը ևս 10 տարի մնար սուլթանի գահին, ապա Թուրքիան կլիներ աշխարհի ամենահարուստ երկիրը: Ըստ պրոֆեսորի, Թուրքիան մասնատվեց, երբ մասնակցեց Առաջին աշխարհամարտին: «Սուլթանը պատերազմին մասնակցելու մտադրություն չուներ: Մինչև Եմեն մերն էին աշխարհում ամենահարուստ նավթային պաշարներ ունեցող տարածքները», - ասել է թուրք պրոֆեսորը: Սա համաշխարհային պատմության և գիտության նկատմամբ թուրքերի հավակնություններն արտացոլող առաջին հայտարարությունը չէ: Նման հայտարարություններ են հնչել բազմաթիվ թուրք մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից: Վերջերս երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ամերիկան ոչ թե Քրիստափոր Կոլումբոսն է հայտնաբերել, այլ մուսուլմանները, որոնք Նոր աշխարհում մզկիթ են կառուցել: Իսկ թուրք պատմաբան Քադիր Մսրօղլուն էլ ասել էր, թե աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլիամ Շեքսպիրը ծպտյալ մուսուլման է եղել՝ իրական անունը Շեյխ Փիր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |