Արգենտինայում ՌԴ դեսպանատանը 400 կգ կոկաին են հայտնաբերել

Արգենտինայում ՌԴ դեսպանատանը 400 կգ կոկաին են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Արգենտինայի իրավապահները կոկաինով 12 ճամպրուկ են հայտնաբերել Բուենոս Այրեսում՝ ՌԴ դեսպանատան տարածքում: 389 կգ թմրանյութը փաթեթավորված էր 360 փաթեթի մեջ, գրում է ՌԲԿ-ն արգենտինյան Todo Noticias թերթի վրա հղումով:

Թմրանյութերի հայտնաբերման մասին գրել է նաև Associated Press-ն անվտանգության նախարարության վրա հղումով: Գործողությանը մասնակցել են նաև ռուս ոստիկաններ: Համատեղ հետաքննությունը երկու երկրում տևել է ավելի քան 1 տարի: Թմրանյութի խմբաքանակի արժեքը գնահատվում է €50 մլն:

Հատուկ գործողությունը սկսվել է 2016-ի դեկտեմբերին ՌԴ դեսպանի հեռախոսազանգից: Դիվանագետը հայտնել է, որ թմրանյութեր է հայտնաբերել դեսպանատան տարածքում գտնվող դպրոցի շենքում: Ճամպրուկները տարածք էր բերել դեսպանատան աշխատակիցներից մեկը, որը նույն թվականին հեռացել է դիվանագիտական առաքելությունից, գրում է թերթը: Գործին մեղսակից է ելել 2 մարդ Արգենտինայում և 3-ը՝ ՌԴ-ում: Մի քանիսը ձերբակալվել են, այդ թվում Բուենոս Այրեսի ոստիկանության տեսուչ և ռուս նախկին պաշտոնյա (ըստ AP-ի՝ դեսպանատան աշխատակից):

Ըստ արգենտինյան թերթի, թմրանյութով ծանրոցները նախատեսվում էր դիվանագիտական փոստով ուղարկել ՌԴ և Եվրոպայի որոշ երկրներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---