13 մարտի 2008 - 15:41 AMT
ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Հայաստանին ցուցադրվող օգնությունը արտակարգ դրության պատճառով
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը Հայաստանում կարող է տուժել արտակարգ դրության պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ: «Միացյալ Նահանգները դադարեցրել են Հայաստանին օգնություն տրամադրող մի քանի ծրագրերի իրականացումը հանրապետություն արտակարգ դրության պատճառով: Արտակարգ դրությունը Հայաստանում ստիպել է մեզ կասեցնել որոշ ծրագրերը, քանի որ, ինչպես գիտեք, արտակարգ դրության պայմաններում մենք չենք կարող իրագործել այդ ծրագրերը»,-ասել է Ք.Ռայսը:

Հիշեցնելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին այդ թվում նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, պետքարտուղարը հիշեցրել է, որ նրա իրականացումը կարող է տուժել արտակարգ դրության պատճառով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: