Քայլի Ջեները մեկ թվիթով էժանացրել է Snapchat-ը $1.5 մլրդ-ով23 փետրվարի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկուհի մոդել և «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից Քայլի Ջեները մեկ թվիթով «աղքատացրել է» Snapchat ընկերությունը: Թվիթ, որում 20-ամյա մոդելը հայտարարել է, թե դադարել է օգտվել Snapchat-ից, գրավել է ոչ միայն Քայլիի բազմաթիվ բաժանորդների (24,5 մլն մարդ), այլ նաև Ուոլ սթրիթի վերլուծաբանների ուշադրությունը: «Դո՞ւք էլ այլևս չեք բացում Snapchat-ը: Թե միայն ես եմ...Ինչ տխում է»,-գրել է մոդելն իր միկրոբլոգում: Քայլին հրապարակել է թվիթը փետրվարի 21-ին, իսկ արդեն փետրվարի 22-ին մայր ընկերության բաժնետոմսերն էժանացան գրեթե 7%-ով, դրանով իսկ նվազեցնելով շուկայական արժեքը 1,5 մլրդ դոլարով, գրում է TJ-ն: Պատճառը, հավանաբար, հարթակի դիզայնի փոփոխությունն է, որը միանշանակ չէր ընդունվել Քայլիի կողմից դեռևս փետրվարի 9-ին: Նույն կարծիքն է հայտնել GBH Insight ընկերության վերլուծաբան Դենիել Այվսը: «Ճակատագրական» թվիթից 11 րոպե անց Քայլին ևս մեկ գրառում է հրապարակել, որտեղ առաջին սեր է անվանել Snapchat-ը, սակայն ընկերությանը պատճառած վնասը չի հաջողվել չեզոքացնել: Մինչդեռ, չնայած հավելվածի հասցեին հնչող քննդատությանը, Էվան Շպիգելը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող ղեկավարներից մեկն ԱՄՆ-ում: 2017-ի մարտին նա 636,6 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել, որը վճարվելու է մինչև 2020 թվականը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |