Տիգրան Պետրոսյանն «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարների թվում է

Տիգրան Պետրոսյանն «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարների թվում է

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սեթհուրամանին և հարյուր տոկոսանոց արդյունքով բաժանում է 1-2-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Արամ Հակոբյան, Գաբրիել Սարգսյան՝ 1.5-ական միավոր (28, 46, 55, 56, 61-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

4-րդ տուրում կկայանա առաջատարների՝ Վիորել Բոլոգան (Մոլդովա)-Պետրոսյան պարտիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---