Գիտնականներն ուզում են մահացած մարդկանց պատճեն ռոբոտներ ստեղծել![]() 23 փետրվարի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի գիտնականները մտադիր են մահացած մարդկանց թվային պատճենները ստեղծել: Հետագայում նախատեսվում է այդ ռոբոտներին կյանքից հեռացած մարդկանց արտաքինին նմանեցնել: Այժմ Fenix թաղման բյուրոն կամավորների է փնտրում, որոնք կհամաձայնվեն իրենց մահացած բարեկամների կերպարների ստեղծմանը, հայտնում է Lenta.ru-ն Dagen-ի վրա հղումով: Սկզբնական փուլում նախատեսվում է արհեստական ինտելեկտի օգնությամբ վերստեղծել մահացած անձի ձայնը՝ սովորեցնելով համակարգչային ծրագրին պատասխանել տարրական հարցերին, օրինակ, թաղման կազմակերպման մասին: Հետագայում մահացած հարազատի ձայնը կպատասխանի եղանակի և շրջապատի մասին ամենապարզ հարցերին: Գիտնականներն ասում են, որ մոտ 30 տարի առաջ հարազատները հանգուցյալներին հիշելու համար մի քանի լուսանկար ունեին: Այսօր արհեստական ինտելեկտի շնորհիվ հնարավոր կլինի մի քիչ խոսել համակարգչային ծրագրի հետ՝ պատկերացնելով կյանքից հեռացած հարազատին: 2017-ի նոյեմբերին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը կարող է միջուկային զենքից վտանգավոր լինել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |