Հայաստանում հնագիտական պեղումների մասին սերիալ կնկարահանվի![]() 23 փետրվարի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարությունը և հայկական հեռուստաընկերություններից մեկը համատեղ սերիալ են նկարահանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նախարար Արմեն Ամիրյանը: «Մենք նախատեսում ենք նկարահանել սերիալ հնավայրերում իրականացվող պեղումների գործընթացի, արշավախմբի աշխատանքների վերաբերյալ: Այն կպատմի պեղումների ամբողջ ընթացքի մասին, հեռուստադիտողը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու՝ ինչ հնավայրեր բացվեցին ու ինչպիսի արժեքներ հայտնաբերվեցին: Սա, կարծում ենք, լավագույն միջոցը կլինի հանրահռչակման առումով», - նշել է գերատեսչության պատասխանատուն, հայտնում է Aysor.am-ը: Պեղումներ կատարելու համար 2018-ի հայտարարված մրցույթում տեղ են գտել Բյուրականի Ամբերդ ամրոց-արգելոցը, Լոռի բերդն ու Նուռնուսի եկեղեցին: Պեղումներ են իրականացվելու նաև Դվինի հնավայրում, Արտաշատ պատմական մայրաքաղաքում և մի շարք այլ հնավայրերում: Այս հարցում նախարարությունը համագործակցում է Հնագիտության ազգագրության ինստիտուտի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |