Աղբյուր. Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն Աֆրինի մատույցներում

Աղբյուր. Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն  Աֆրինի մատույցներում

PanARMENIAN.Net - Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն Աֆրինի մատույցներում՝ մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է քրդական աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

«Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունը և բնակիչների ավտոմեքենաները, որոնք շտապում էին Աֆրին գործողությանը միանալու նպատակով: Զոհվել է 1 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել»,-հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 22-ին թուրքական հրետանին հարված է հասցրել «ահաբեկիչների շարասյանը», որը մտնում էր Աֆրինի շրջան: Ըստ շտաբի, հրետակոծման թիրախը քրդակն PYD կուսակցության, YPG –ի՝ քրդական ինքնապաշտպանական ուժերի և ԻՊ 30-40 տրանսպորտային միջոցն է եղել:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---