Yandex.Taxi. Ինչ են մոռանում հայերը տաքսիի սրահում

Yandex.Taxi. Ինչ են մոռանում հայերը տաքսիի սրահում

PanARMENIAN.Net - Ի տարբերություն այլ երկրների բնակիչների՝ հայերը տաքսիի սրահում ոչ մի անգամ չեն մոռացել անձնագիր, ամուսնական մատանի և ծխախոտ։ Տեխնիկական աջակցման ծառայության աշխատակիցները, որոնց դիմում են Yandex.Taxi-ի օգտատերերը կորցրած իրերը գտնելու համար (և, սովորաբար, գտնում են), պատմել են, թե ինչ են ամենից հաճախ մոռանում ուղևորները։ Այս հարցով ամենաշատը դիմում են շաբաթ առավոտյան, հավանաբար՝ ուրախ անցկացրած ուրբաթ օրվա հետքերով։

Ամենահաճախ մոռացվող իրերից են՝ հեռախոս, բաճկոն և ձեռնոց։ Անսովոր իրերից են՝ դույլ, սագ (նշված չէ, թե ինչ տեսքով), թխվածքաբլիթներ, շինարարական գործիքներ, վզնոց և նույնիսկ հավով թավա։ Ամանորի գիշերը այս շարքին ավելացան երաժշտական գործիքներ, «Նապոլեոն» տորթ և փաթեթավորված մի քանի նվերներ։

Հայաստանում տաքսի ավոտմեքենայի վարորդներն ամենից հաճախ մեքենաներում գտնում են շշեր և անձրևանոցներ: Մի անգամ վարորդը «փրկեց» երևանցի մի աղջկա, որը հուզմունքից մեքենայում մոռացել էր ապագա սկեսրոջ համար գնված ծաղիկները։ Մեկ այլ աղջիկ՝ Վանաձորից, մոռացել էր մեքենայում սիրելի ձեռնոցները (այդպես էլ գրել էր տաքսի ծառայությանը՝ սիրելի), որոնք, բարեբախտաբար, շուտ գտնվեցին։

Կորած իրերի համար ամենաշատը տխրում են երեխաները։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Yandex.Taxi-ի աջակցման ծառայությանը խնդրել են գտնել 12 խաղալիք, չուպա-չուպս և շոկոլադե ձվիկ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---