Մայր Աթոռում աղոթել են Կոնգոյում և Հվ. Սուդանում խաղաղության համար24 փետրվարի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2018 թվականին փետրվարի 4-ին արված կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում կատարվել է խաղաղության հատուկ աղոթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ և Մայր Աթոռի աշխատակիցներ: Խաղաղության համար կատարվող այս մասնավոր աղոթքը, դրան մասնակցող տարբեր եկեղեցիների ու քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների ընկալմամբ, նպատակ ունի ավետարանական խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր վկայություն կերտել բոլոր այն երկրներում, որտեղ քրիստոնյաներն ամենից ավելի կարիք ունեն խաղաղության ու ապահովության: Հարավային Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կլանային բախումների հետևանքով հումանիտար աղետ է սկսվել: Բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուր հազարավոր քաղաքացիականներ դարձել են փախստական: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը |