Ռուսական ԶԼՄ-ն ՀՀ այցելության մասին. Էջմիածին, Խոր Վիրապ և կոնյակի գործարաններ24 փետրվարի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ելենա Գնատիկը Newsler.ru պարբերականից պատմել է Հայաստան կատարած ուղևորության մասին՝ հրապարակելով ուղևորության մասին տպավորությունների երկրորդ մասը: Առաջին մասը ավելի վաղ էր հրապարակվել, որտեղ հեղինակը պատմում է ճարտարապետության, տեղական խոհանոցի մասին, ինչպես նաև այլ հետաքրքիր մանրամասներ ներկայացնում երկրի մասին: «Հայաստանը հայտնի է իր ալկոհոլային խմիչքներով: Մեզ ասացին, որ տեղաբնակներն ամեն օր մի քիչ կոնյակ են օգտագործում: Համարվում է, որ կոնյակը ուժ ու էներգիա է հաղորդում, վերականգնում է ճնշումը: Երևանում 2 կոնյակի գործարան կա՝ «Արարատն» ու «Նոյը», որտեղ բոլոր ցանկացողների համար շրջայցեր են կազմակերպվում: Ընդ որում, գործարանները շատ հետաքրքիր տեղանքում են գտնվում. «Արարատ» գործարանը (ինչպես լեռը) բարձունքի վրա է (տրանսպորտ այնտեղ չի հասնում), իսկ «Նոյը»՝ հարթ տեղանքում»,-ասվում է հոդվածում: Հեղինակը պատմում է նաև Էջմիածին և Խոր Վիրապ այցելությունների մասին, որտեղից «Արարատ լեռան հրաշալի տեսարան է բացվում»: Ամփոփելով այցելությունը Հայաստան՝ Գնատիկը նշում է, որ շատ է տպավորված ճամփորդությամբ: «Երևանում հաճույք ես ստանում ճարտարապետությունից: Ուղղակի ուզում ես անընդհատ զբոսնել, զննելով քաղաքի տարբեր մասերը: Բացի այդ, հայերը մաքուր են պահում քաղաքը, խնամքով են վերաբերվում շենքերին, զբոսայգիներին: Երիտասարդները շատ դաստիարակված են, միշտ տեղ են զիջում հասարակական տրանսպորտում, օգնում են պայուսակները տեղ հասցնել: Նրանք հասկանում են, որ դա իրենց հայրենիքն է, նրանք համախմբված են: Եթե ոմանք դեռ կասկածում են՝ այցելել, թե ոչ Հայաստան, ապա, հուսով եմ, փարատեցի բոլոր կասկածները: Այնտեղ դուք հոգածություն և հարգանք կզգաք՝ այն, ինչ չկա մեզ մոտ վերջին շրջանում: Գուցե, այցելելով այդ երկիր, մենք մի քիչ ավելի բարի դառնանք մերձավորի հանդեպ»,-ասվում է հոդվածում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |