Սալոնիկում մետրո կառուցելիս անտիկ քաղաք են հայտնաբերել24 փետրվարի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարական աշխատանքների ընթացքում անտիկ քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Սալոնիկ քաղաքի հնությունների վարչության հնագետները: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մոտ 300.000 իր՝ այդ թվում նաև Աֆրոդիտեի քանդակը: Հայտնաբերվել է նախքան մակեդոնացի արքա Կասանդրի իշխանության գալու ժամանակաշրջանի քաղաք (մ.թ.ա. 316 թվական), հռոմեական դարաշրջանի գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի հատակագիծը: Սալոնիկում մետրոյի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականին, սակայն երկարաձգվել են հնագիտական աշխատանքների և գտածոների ուսումնասիրությունների պատճառով: 2016 թվականին մետրոյի կառուցման ընթացքում հայտանբերվել էր մ. թ. ա. 5-4-րդ դարերի քաղաքի մի մասը: Այդ ժամանակ հնագետները ուսումնասիրեցին հնավայրի 3,1 հեկտարը: Նրանց կարծիքով, այն եղել է տնտեսապես հզոր քաղաք՝ զարգացած սոցիալ-քաղաքական համակարգով: Ըստ մասնագետների բնակիչները քաղաքը լքել են մինչև մ. թ. ա 315 թվականը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |