Հայազգի բռնցքամարտիկը՝ աշխարհի գործող չեմպիոն26 փետրվարի 2018 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։ Այս մասին գրում էAnalitikaUA.net կայքը: WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթել է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձել գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։ 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։ Գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։ Փետրվարի 26-ին Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կազմակերպած հանդիպումը Հայաստանի հավաքականի Կիևի XXII միջազգային մրցաշարին մասնակցող ըմբիշների հետ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նախօրեին այցելեց մրցաշարում մասնակցող հայ մարզիկներին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |