Տիրոջ դամբարանի տաճարը փակվել է. Եկեղեցիները բողոքում են հարկման որոշման դեմ![]() 26 փետրվարի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները, ի նշան քաղաքային իշխանությունների՝ քրիստոնեական եկեղեցիներից անշարժ գույքի դիմաց հարկեր վճարելու պահանջի դեմ բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը: Այս մասին հայտնում է RFE/RL-ը: Տիրոջ դամբարանի տաճարը քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկն է, որը գտնվում է Հիսուսի մահապատժի ենթարկվելու, թաղվելու և հարություն առնելու վայրում: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը հայտարարել է, որ մտադիր են $186 մլն բռնագանձել քաղաքում տեղակայված քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ: «Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (մոտ $186 մլն – խմբ.): Սրանք երկրպագության տաճարներ չեն», -ասել է Երուսաղեմի քաղաքագլուխը՝ մատնանշելով եկեղեցիներին պատկանող հյուրանոցները, ձեռնարկատիրությունները և այլն: Երուսաղեմի երեք իրավատեր եկեղեցիները գույքահարկից ազատված են եղել դարեր շարունակ: Photo. THOMAS COEX/AFP/GETTY IMAGES ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |