Վայնշտեյնի ընկերությունը սնանկ կճանաչվի

Վայնշտեյնի ընկերությունը սնանկ կճանաչվի

PanARMENIAN.Net - Weinstein Co. պրոդյուսերական ընկերությունը, որի հիմնադիրներն են եղբայրներ Հարվի և Ռոբերտ Վայնշտեյնները, առաջիկա օրերին կհայտարարի սնանկության մասին, քանի որ ձախողվել են ընկերության վաճառքի շուրջ բանակցությունները մի խումբ ներդրողների հետ: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Թեև մենք խոստովանում ենք, որ այդպիսի ելքը չափազանց անցանկալի է մեր աշխատակիցների, վարկատուների և տուժածների համար, տնօրենների խորհուրդն այլ ելք չունի»,-ասվում է փաստաթղթում: Weinstein Co.-ի տնօրենների խորհուրդը 3 անդամ ունի, որոնցից մեկը Ռոբերտ Վայնշտեյնն է:

Բանակցությունների ձախողման պատճառներից մեկը Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի դատական հայցն է ընկերության դեմ, գրում է «Ինտերֆքսը» The New York Times-ի վրա հղումով:

Ըստ դատախազի, ընկերության վաճառքը կզրկեր արդար փոխհատուցումից բոլոր նրանց, ովքեր տուժել են Վայնշտեյնների սեռական ոտնձգություններից և այլ խախտումներից: Գործարքի գումարը Weinstein Co.-ի հետ կկազմեր մոտ 500 մլն դոլար՝ հաշվի առնելով 225 մլմ դոլար գնահատվող պարտքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---