2018-ի մայիսից Վրաստանում կարգելեն ծխել հանրային վայրերում![]() 27 փետրվարի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կարգելեն ծխել հասարակական վայրերում: Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակածխախոտային օրենսդրությունը դեռևս 2017-ի մայիսին, սակայն օրենքն ուժի մեջ կմտնի 2018-ի մայիսի 1-ին: Ըստ փոփոխությունների, երկրում կարգելվի ծխել հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և ցանկացած այլ փակ տարածքում: Բացառություն կարվի միայն բարերի և ռեստորանների բաց պատշգամբների համար: Ըստ փորձագետների, նման խիստ հակածխախոտային օրենք ընդունելով՝ Վրաստանը ձգտում է հասնել եվրոպական չափանիշներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ծխախոտի վերահսկման ալյանս» ՈԿԿ ղեկավար Գեորգի Բախտուրիձեն, Վրաստանում ծխում է յուրաքանչյուր երրորդը, իսկ ամեն տարի ծխախոտի օգտագործումից երկրում 11.000 մարդ է մահանում, որոնցից 300-ը՝ երեխա: ![]() ![]() Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |