ՌԴ ղեկավարության ինքնաթիռով Արգենտինայից կոկաին են տեղափոխել. Մոսկվան հերքում է27 փետրվարի 2018 - 10:55 AMT PanARMENIAN.Net - «Ռոսիա» հատուկ ջոկատի Իլ-96 նոր ինքնաթիռը, որը սպասարկում է ՌԴ առաջին դեմքերին, մեղսակից է Արգենտինայում ՌԴ դեսպանատան տարածքում հայտնաբերված կոկաինի գործին: Մոսկվան հերքում է դա: Ըստ ՌԲԿ-ի, քրգործի լուսանկարներում, որը հրապարակել է Արգենտինայի ոստիկանությունը, կա օդանավի լուսանկարը, ուր բեռնում էին թմրանյութով ճամպրուկները, որտեղ պետք է 400 կգ կոկաին լիներ: Ինքնաթիռի համարն է 96023: Նույն համարով օդանավը 2016-ի օգոստոսին կատարել է իր առաջին թռիչքը, նշում է russianplanes-ը: 2016-ի դեկտեմբերի 30-ին ՌԴ նախագահի կառավարիչ Ալեքսանդր Կոլպակովը ՏԱՍՍ-ին հայտարարել էր, որ օդաչուների հատուկ ջոկատը համալրվել է մի քանի նոր ինքնաթիռով՝ Տու-214ՍՌ, երկու Իլ-96-300, երկու Superjet 100: 2017-ի դեկտեմբերի 6-ին 96023 համարով Իլ-96-ն իրոք եղել է Բուենոս Այրեսի օդանավակայանում: Դեկտեմբերի 7-ին այն եղել է Կաբո Վերդեում, որտեղից մեկնել է Մոսկվա: Օդանավի երթուղիները համընկնում են այդ թվում նաև պետության առաջին դեմքերի այցերի հետ: Օրինակ, 96023 համարի ինքնաթիռը Մյունխենում էր այն օրը, երբ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ քաղաքում մասնակցում էր անվտանգության խորհրդաժողովին, ինչպես նաև այն քաղաքներում, ուր ասիական շրջագայության ժամանակ այցելել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ավելի վաղ հայտնի դարձավ Արգենտինայից ՌԴ դիվանագիտական փոստով 12 ճամպրուկ կոկաինի փոխադրման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |