18 սեպտեմբերի 2002 - 19:08 AMT
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալթինբեկ Սարսենբայուլին` հանձնելով իր հավատարմագրերը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հայաստանի ղեկավարը նշել է, որ չնայած առկա հնարավորություններին, ապրանքաշրջանառության մակարդակը երկու երկրների միջեւ դեռեւս ցածր է: Խոսելով տնտեսական համագործակցության հնարավոր շրջանակի մասին, զրուցակիցները նշել են, որ այսօր առավել իրատեսական կարող են լինել այն ոլորտները, որտեղ մեծ չէ փոխադրումների գործոնը: Ընդգծվել է նաեւ երկու երկրների գործարար շրջանակների միջեւ անմիջական շփումների ակտիվացման կարեւորությունը: