Ուսեյն Բոլտն աֆրիկյան թիմի ֆուտբոլիստ է դարձել

Ուսեյն Բոլտն աֆրիկյան թիմի ֆուտբոլիստ է դարձել

PanARMENIAN.Net - Վազքում 8-ակի օլիմպիական չեմպիոն է և աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը, որը 2017-ին ավարտել է վազորդի կարիերան, պայմանագիր է կնքել Հարավաֆրիկյան Հանրապետության առաջատար ֆուտբոլային ակումբի՝ «Մամելոդի Սանդաունսի» հետ:

Աֆրիկյան թիմի կազմում մարզիկը սկսել է մարզվել 2018-ի սկզբից: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բոլտը կարող է համալրել «Բորուսիայի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:

«Ֆուտբոլն էլ երբեք նախկինը չի լինի»,-գրել է Բոլտը Twitter-ում, հայտնում է eurosport-ը:

Բոլտն ավարտել է վազորդի կարիերան 2017-ի ամռանը՝ Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից հետո: Վերջին մրցավազքում նա ազդրի վնասվածք էր ստացել, որից վերականգնվում էր 5 ամիս: Բոլտն իր ծառայություններն էր առաջարկել Դևիդ Բեքհեմի «Մայամիին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---