ՊՆ խոսնակ. Տավուշում հակառակորդի կրակոցից վնաս չեն կրել

ՊՆ խոսնակ. Տավուշում հակառակորդի կրակոցից վնաս չեն կրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից, իսկ կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել:

«Հիմնականում հրաձգային զենքեր են օգտագործել, բայց որևէ նշանակալի կորուստներ, վնասներ չունենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Փետրվարի 26-ի երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---