Նովոկուզնեցկում վանդալները «սխալ հուշարձան» են պղծել. Հրեաներին շփոթել են հայերի հետ![]() 27 փետրվարի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Նովոկուզնեցկում վանդալները պղծել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Անհայտները պատվանդանին գերմանական կեռախաչ (սվաստիկա) են պատկերել: Հաշվի առնելով, որ գրված ուղերձները հասցեագրված էին հրեաներին, պարզ է դառնում, որ նրանք ուղղակի շփոթել են հուշարձանները: Հավանաբար, հուշարձանին պատկերված հայկական այբուբենը շփոթել են հրեաների այբուբենի հետ, գրում է City-n.ru-ն: Հուշարձանը բաց գիրք է իրենից ներկայացնում, որի էջերին փորագրված են հայկական և ռուսական այբուբենները: Հուշարձանը տեղադրվել է մոտ 10 տարի առաջ՝ 2008-ի սեպտեմբերին: Այդ նվերը քաղաքին էր նվիրել «Կուզբասի հայերի միության» հիմնադրամի հանգուցյալ նախագահ Սարիկ Աբրահամյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |