Օռնելա Մուտիին դատապարտել են 8 ամսվա բանտարկության

Օռնելա Մուտիին դատապարտել են 8 ամսվա բանտարկության

PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտիին դատապարտել են 8 ամսվա բանտարկության: Նա նաև ստիպված կլինի 600 եվրո տուգանք մուծել, իսկ ազատազրկման փոխարեն նրան առաջարկել են 30.000 եվրո վճարել:

Մուտին այդպիսի պատժի է արժանացել 2010-ին խաբեության համար: Այն ժամանակ դերասանուհին պետք է գլխավոր դերը կատարեր ներկայացման մեջ, սակայն պրեմիերայի օրը բեմ դուրս չեկավ՝ հայտարարելով ղեկավարությանը իր հիվանդության մասին, գրում է Life.ru-ն:

Թատրոնին պատճառած վասը չհատուցելու համար դերասանուհին բժշկական տեղեկանք էր ներկայացրել, սակայն պարզվել է, որ փաստաթուղթը կեղծ է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, «հիվանդանոցային» արձակուրդի ժամանակ Մուտին մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարեգործական ընթրիքի:

Մուտիին մեղադրել են խարդախության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---