Federbet-ը պայմանավորված է համարում ՀՀ և Բելառուսի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը27 փետրվարի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Federbet ընկերության ղեկավարը հայտարարել է, թե կասկածելի է համարում ՀՀ և Բելառուսի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Խոսքը 2017-ի նոյեմբերին կայացած հանդիպման մասին է: Federbet ընկերության ղեկավար Ֆրանչեսկո Բարանկան, որը զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ, ուկրաինական «Տրիբունային» տված հարցազրույցում հայտարարել է, որ կասկածելի է համարում Բելառուսի և Հայաստանի հավաքականների ընկերական խաղը: «Բելառուսում քրեական գործեր են հարուցվում 4 տարվա վաղեմության խաղերի վերաբերյալ: Նրանք դրանով ձգտում են ուշադրությունը շեղել այն հանգամանքից, որ երկրի ազգային հավաքականը ֆիքսված արդյունքով հանդիպում է ունեցել Հայաստանի հավաքականի հետ: Այդպիսի գործերով է զբաղվում Բելառուսի գլխավոր թիմը, ես վստահ եմ 100 տոկոսով»,-ասել է նա: Վերջին տարիներին Բելառուսը 2 անգամ է հանդիպել Հայաստանի հավաքականի հետ: 2016-ին Ալեքսանդր Խացկևիչի ղեկավարած թիմը ոչ ոքի խաղաց՝ 0:0: Կես տարի անց հավաքականը Երևան տարավ Իգոր Կրիուշենկոն, որտեղ բելառուսները պարտվեցին 1:4 հաշվով: Բարանկան հստակեցրել է, որ պայմանավորված է համարում 2017-ի նոյեմբերին կայացած հանդիպումը, որտեղ բելառուսները պարտվեցին խոշոր հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |