Zangi-ն՝ հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառման մասնակից![]() 27 փետրվարի 2018 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության Zangi մեսենջերը ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն՝«GSMA- շարժական աշխարհ» միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Այն անցկացվում է Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Zangi հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում: Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն այս միջոցառմանը Zangi-ն մասնակցում է երկրորդ անգամ: «GSMA-շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: ![]() ![]() Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |