Տիրոջ դամբարանի տաճարը բացվել է 3 օրվա բողոքի ակցիայից հետո28 փետրվարի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմում գտնվող Քրիստոսի հարության, կամ ինչպես ավելի հայտնի է հանրությանը՝ Տիրոջ դամբարանի տաճարը կրկին բացել է դռները հավատացյալների համար 3 օր որպես բողոքի նշան փակ մնալուց հետո: Փետրվարի 26-ին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները, ի նշան քաղաքային իշխանությունների՝ քրիստոնեական եկեղեցիներից անշարժ գույքի դիմաց հարկեր վճարելու պահանջի դեմ բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել էին Տիրոջ դամբարանի տաճարը: Նույն օրը Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բաքատը հայտնեց, որ քրիստոնյա եկեղեցիների ընդհանուր պարտքը կազմում է 650 մլն շեկել՝ ավելի քան 185 մլն դոլար: Ըստ նրա, խոսքը կոմերցիոն շենքերի մասին է՝ հյուրանոցների, ծառայողական տարածքների, որոնք չեն ազատվում գույքահարկից անկախ այն հանգամանքից, թե ով է սեփականատերը: Փետրվարի 27-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բինյամինմ Նեթանյահուի գրասենյակից հայտնեցին, որ իրավիճակը շտկելու համար հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի նախարար Ցախի Հանեգբիի գլխավորությամբ, ֆինանսների նախարարության, ԱԳՆ, ՆԳՆ և Երուսաղեմի քաղաքապետարանի մասնակցությամբ: Խումբը կբանակցի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ այդ ընթացքում հարկերի հավաքումը, որը սկսվել էր մի քանի շաբաթ առաջ, կկասեցվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները, այդ թվում ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ «վարչապետի կառուցողական միջամտությունից հետո անհամբեր հանդիպման են սպասում Հանեգբիի և բոլոր նրանց հետո, ով սիրում է Երուսաղեմը, և ազդարարեցին փետրվարի 28-ի վաղ առավոտյան Տիրոջ դամբարանի տաճարը բացելու մասին»: Երուսաղեմի երեք իրավատեր եկեղեցիները գույքահարկից ազատված են եղել դարեր շարունակ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |