Հայաստանի վարչապետ. Ես երբեք դեմ չեմ եղել քաղաքական երկխոսությանը14 մարտի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել քաղաքական երկխոսությանը: «Սակայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի պնդել թե նախագահական ընտրությունների ժամանակ իր օգտին է քվեարկել բնակչության 65 տոկոսը, չհարգի Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ բանդիտ անվանի, ապա ոչ մի երկխոսության մասին խոսք լինել չի կարող: Նա պետք է փոխի իր դիրքորոշումը, այդ դեպքում ես կփոխեմ նաեւ իմը»,-հայտարարել է Ս.Սարգսյանը` պատասխանելով Հայաստանի բնակչության հարցերին: Ինչ վերաբերում է նրան, որ ղեկավար կառույցների որոշ ներկայացուցիչներ սատարեցին ընդդիմությանը, ՀՀ վարչապետը, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ներքաշվել է քաղաքականության մեջ: «Նա իմ մարտական ընկերն է, ես մարտնչել եմ նրա կնոջ հետ միասին, սակայն ես երբեք չեմ փորձել ներքաշել նրան քաղաքական գործընթացների մեջ: Եվ այնուամենայնիվ Մանվել Գրիգորյանն ինքը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ եւ փորձեց չենթարկվել գերագույն հրամանատարին: Հարկավոր է պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |