Ֆրանսահայ ռեժիսորը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի Ղարաբաղի մասին

Ֆրանսահայ ռեժիսորը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Հայաջանյանը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի Ղարաբաղի՝ ժողովրդի, կյանքի ռիթմի և շատ այլ բաների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net -ին է պատմել ինքը երիտասարդ ռեժիսորը՝ նշելով, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են 2019-ի ձմռանը:

«Արցախ» դրամայի սյուժեի կենտրոնում կլինեն իրական իրադարձությունների հիման վրա տարբեր մարդկանց պատմությունները: Դրամատիկ, տեղ-տեղ հումորային ֆիլմը կպատմի ընկերության, հայրենասիրության, երիտասարդության, մշակույթի, ընտանիքի մասին:

«Ֆիլմում մոտ 20 կերպար կլինի, որոնք իրենց փոքր պատմությունները կպատմեն: Ֆիլմը խճանկարի կնմանվի»,-ասել է փարիզաբնակ ռեժիսորը:

Ֆիլմը Ղարաբաղը կներկայացնի աշխարհրին հետաքրքիր բնակիչների միջոցով: «Արցախը» էկրան կբարձրանա 2019-ին:

Այժմ ռեժիսորն աշխատում է «Այլևս հերոսներ չկան» կարճամետրաժ ֆիլմի վրա:

2014-ին Հայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկը» կարճամետրած ֆիլմը Լաուրա Դեսպրեյնի պիեսի մոտիվներով, որը մասնակցել է 23 միջազգային կինոփառատոնի: 2015-ին ռեժիսորը ներկայացրել է «Քարե արահետներ» (Stony Paths) փաստագրական ֆիլմը, որը 2016-ի ապրիլին հատուկ մրցանակ է ստացել Իսմայլիի միջազգային կինոփառատոնում, իսկ հուլիսին մասնակցել է երևանյան «Ոսկե ծիրանին»: Հայաջանյանը շարունակել է աշխատանքն այդ ուղղությամբ՝ թողարկելով «Մենք ենք մեր սարերը» փաստագրական ֆիլմը, ինչպես նաև «Խուլ սրտեր» կարճամետրաժը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---