Հայ-թուրքական սահմանը հսկվում է ջերմային տեսախցիկներով

Հայ-թուրքական սահմանը հսկվում է ջերմային տեսախցիկներով

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա սահմանը հսկվում է ջերմային տեսախցիկներով: Այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը՝ ներկայացնելով Կարսի սահմանին տեղակայված սահմանային պարեկակետերից մեկի սահմանապահների առօրյան:

Աղբյուրը հայտնում է, որ սահմանին տեղադրված ջերմային տեսախցիկները թույլ են տալիս անմիջապես արձանագրել սահմանահատումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Պարեկակետից դիատրկվում է Հայաստանի հետ մոտ 10 կմ սահմանային տարածք, որտեղ հերթափոխով շուրջօրյա խիստ հսկողություն է իրականացվում դիտակետերից՝ «նույնիսկ 15 աստիճան ցրտի» պայմաններում:

Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանը վերահսկվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---