ԵԱՀԿ Մինսկի խումբը կոնկրետ քայլեր է մշակել առաջիկա հեռանկարի համար14 մարտի 2008 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Մեր վերջին այցելությունը տարածաշրջան եղել է հունվարին, եւ մենք դեռեւս մտադիր չենք այցելել տարածաշրջան: Ամեն բան կախված է նախարարների հետ հանդիպման արդյունքներից, նրանից` ինչպես կընկալվեն կոնկրետ քայլերի մասին մեր առաջարկները: Ես դեռեւս չեմ կարող որոշակի ասել` երբ մենք կմեկնենք տարածաշրջան»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, որը անցկացվում է մոտավորապես եռամսյակը մեկ: «Մենք պատմում ենք այն մասին` ինչ է արվել վերջին երեք ամիսներին: Մենք նաեւ պատմում ենք մեր ծրագրերի մասին առաջիկայի համար: Սակայն այս ճեպազրույցը կոնֆիդենցիալ բնույթ է կրում եւ նախատեսված է միայն Մինսկի խմբի անդամների համար: Իսկ մեր ծրագրերը, այսպես ասած, շատ կոնկրետ են եւ ամենագլխավորը դրանք առաջիկա հեռանկարին են վերաբերում: Այդ առաջարկությունները ես չեմ կարող հայտնել, հասկանալի պատճառներով»,- նշել է Մերզլյակովը:Նա նաեւ հաղորդել է, որ այս տարեսկզբում` հունվարին, երբ համանախագահները եղան Երեւանում եւ Բաքվում, նախագահներին առաջարկվել է մտածել հանդիպման մասին: «Մենք իմացել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Բուխարեստի գագաթնաժողովին, իսկ Սերժ Սարգսյանը` մասնակցելու է: Եւ նման գաղփար մեզ առաջարկվեց: Մենք ցանկանում ենք, որպեսզի այն իրականանա»,- ասել է ռուս միջնորդը, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը: Նշենք, որ ապրիլի 3-4 Բուխարեստում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |