Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային![]() 1 մարտի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը կրակելով սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային: Այս մասին հայտնում է ամերիկյան Daily News կայքը: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Քեսթեր պողոտայում փետրվարի 27-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:45-ի սահմաններում: 22-ամյա Օրբել Նազարյանսը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ կա ատրճանակ և դանակ: Ըստ ոստիկանության, նա ինքնասպանության գործելու մտադրություն է ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են զինաթափել նրան, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել և ցանկացել հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով Նազարյանսը տեղում մահացել է: Ըստ ոստիկանության, Նազարյանսը նախկինում հոգեբուժարանում 72-ժամյա հսկողության տակ է եղել: Photo. Hans Gutknecht, Los Angeles Daily News/SCNG ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |