Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային $70 միլիոնով

Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային $70 միլիոնով

PanARMENIAN.Net - Հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային £49,8 միլիոնով ($69,4 մլն): Նկարը կոչվում է «Բերետով և վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտերը)»: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը Associated Press-ի վրա հղումով:

Կտավը նկարվել է նույն 1937 թվականին, ինչ հայտնի «Գերնիկան»: Կտավի վրա պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին և մուսան: Այդ դիմանկարի ստեղծումից 2 տարի առաջ ծնվել էր նկարչի դուստրը Վալտերից (1909-1977):

Պոտենցիալ գնորդներին դիմանկարը ցուցադրվել էր Հոնկոնգում հունվարի 30-ից փետրվարի 2-ը, Թայբեում փետրվարի 6-7-ը և Նյու Յորքում փետրվարի 12-14: Փետրվարի 22-ից կտավը ցուցադրվում էր Լոնդոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---