Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards մրցանակին

Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards մրցանակին

PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards 2018 մրցանակին, որը սահմանել է Գերմանիայի ձայնագրման ակադեմիան:

Համասյանը առաջադրվել է Piano International անվանակարգում An Ancient Observer ալբոմի համար, գրում է Nonesuch Records-ը: Ալբոմում 10 նոր կոմպոզիցիա կա, որից 2-ը հիմնված են հայկական մեղեդիների վրա: Դաշնակահարի այդ ալբոմը մտորումներ են երաժշտին շրջապատող աշխարհի, ընթացիկ իրադարձությունների և խորքային պատմական կապերի մասին:

Հաղթողը հայտնի կդառնա մարտի 12-ին, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը կանցկացվի մայիսի 31-ին Համբուրգում:

2016-ին Համասյանն արժանացել է ECHO Jazz Awards 2016-ի մրցանակին «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) անվանակարգում Mockroot ալբոմի համար: «Mockroot ալբոմը թողարկած Nonesuch լեյբլն էր դիմել մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որին հարյուրավոր երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ են մասնակցում:»,- ասել էր երաժիշտը:

Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards-ն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---