ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Հանդիպման սկզբում նախարար Օսկանյանը ներկայացրեց հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության մթնոլորտը: Նախարար Օսկանյանը ու համանախագահները քննարկեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորումը այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ անցկացնելու ջանքերը: Վարդան Օսկանյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին նաեւ բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Ս. Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հնարավոր հանդիպման հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---