Ավելի շատ ծխախոտ, ավելի քիչ խմիչք. Ինչ է արտադրվել ՀՀ-ում հունվարին 2 մարտի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 56%-ով 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ում արտադրվել է 12,1 մլրդ դրամի ծխախոտային արտադրատեսակ: Ընթացիկ տարվա հունվարին 3,5%-ով աճել է նաև սննդամթերքի արտադրությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 17,2 մլրդ դրամ: Մեկ ամսում Հայաստանում կտրուկ նվազել է խմիչքի արտադրությունը՝ մոտ 15%-ով. երկրում արտադրվել է 6,1 մլրդ դրամի խմիչք: 2018 թվականի հունվարին Հայաստանի արտահանումն աճել է 45,2%-ով՝ կազմելով $176,7 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է մոտ 49%-ով` կազմելով $327,5 մլն, առևտրաշրջանառությունը ՝ 47,6%-ով: 14,4%-ով աճել է նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը, 85,2%-ով՝ կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքինը, թղթի և թղթից իրերինը՝ 85,9%-ով, կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերինը՝ 96,6%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |