Նիկողայոս Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ Տրետյակովյան պատկերասրահում

Նիկողայոս Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ Տրետյակովյան պատկերասրահում

PanARMENIAN.Net - ՌԴ պետական Տրետյակովյան պատկերասրահում մարտի 2-ին բացվել է հայազգի քանդակագործ, գեղանկարիչ և գծանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը, ասվում է պատկերասրահի կայքում:

«Հեռացող դասական արվեստը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է վարպետի 100-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված է 137 ստեղծագործություն, այդ թվում 12 քանդակ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև 68 գեղանկար, 8 գծանկար և 49 քանդակ Նիկո պատկերասրահից:

Իր ամբողջ ստեղծագործական կյանքում Նիկողոսյանը մշտապես դիմանկարներ է նկարել՝ դա սեփական ներաշխարհը ճանաչելու յուրօրինակ ձև է:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 22-ը:

Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918-ի դեկտեմբերի 2-ին , Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ գյուղ Նալբանդյան՝ ՀՀ Արմավիրի մարզում): 1944-ից նա բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Նա ՀԽՍՀ վաստակավոր (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970) է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982):

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են. ը Երևանում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում, Եղիշե Չարենցի հուշարձանը Երևանում:

Նիկողոսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---