Արևային ջրատաքացուցիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 2 մարտի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվ գործակցությամբ շարունակում են բնապահպանական այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս արձանագրել նաև տնտեսական արդյունավետ ցուցանիշ: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվել են հերթական ծրագրի արդյունքները: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի՝ «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։ Դա թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ և ապահովել սաների պարտաճանաչ հաճախելիության՝ անկախ եղանակային պայմաններից: Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը և քաղաքի բնակիչները։ «Ջեռուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են այս մանկապարտեզում մինչևայլընտրանքային էներգիայով առաջարկվող լուծումը, մեղմ ասած, հնացած են, ոչ արդյունավետ, վտանգավոր և անընդունելի: Հարյուր սան դաստիարակող կոլեկտիվի համար անչափ բարդ է երեխաների անվտանգությունն ապահովել տաք վառարանների մոտ: Ուրախ եմ, որ հաջողված գործընկերության և ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում, իրավիճակը փոխվել է: Ուզում եմ հավատալ, որ նոր հնարավորությունները ոչ միայն կթեթևացնեն դաստիարակների հոգսը, այլև կնպաստեն առավել արդյունավետ աշխատանքին և ծնողների հանգստությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մանկապարեզում ջեռուցումը նախկինում իրականացվել է գազի և փայտի վառարաններով: Դա եղել է խնդրի ծախսատար և մասնակի լուծում. շենքն ամբողջությամբ չի ջեռուցվել: Նոր համակարգի գործարկման արդյունքում իրավիճակը լիովին փոխվել է: Այժմ մանկապարտեզի ամբողջ տարածքը տաքացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով՝ 40%-ով կրճատելով ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները: Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզն ունի մոտ 100 սան։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |