«Աէրոֆլոտ օփեն». Զավեն Անդրիասյանը կիսել է 2-3-րդ տեղերը Նակամուրայի հետ կայծակնային մրցաշարում

«Աէրոֆլոտ օփեն». Զավեն Անդրիասյանը կիսել է 2-3-րդ տեղերը Նակամուրայի հետ կայծակնային մրցաշարում

PanARMENIAN.Net - «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են առաջատար գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին և այլոք:

Հայաստանի 13 ներկայացուցչից լավագույն արդյունք է ցույց տվել Զավեն Անդրիասյանը: Հայաստանցի շախմատիստը, 18 հնարավորից վաստակելով 14 միավոր, Հիկարու Նակամուրայի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը: Երկու շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար էին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հաղթող է դարձել Յան Նեպոմնյաշչին (ՌԴ)՝ վաստակելով 15 միավոր:

Մրցաշարին մասնակցել է մոտ 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---