Մուխթարլի. Առևանգումը նախապես համաձայնեցված էր Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների միջև 2 մարտի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով դատավարությունը, որին 2017-ի ամռանն առևանգել էին Թբիլիսիում և տեղափոխել Բաքու: Բաքվի դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Մարտի 2-ին դատարանում ցուցմունք է տվել Մուխթարլին: Նա կրկին անդրադարձել է Թբիլիսիում իր առևանգմանը՝ նշելով, որ այդ գործողությունը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների միջև: Ավելի վաղ Մուխթարլին մանրամասներ էր պատմել Թբիլիսիի կենտրոնում իր առևանգման մասին: Ըստ նրա, նրան է մոտեցել 3 վրացախոս տղամարդ, ևս մեկը նստած է եղել մեքենայում: Բռնելով Մուխթարլիին և մեքենան նստեցնելով նրան, գլխին պարկ են հագցրել: Հետո պարկի փոխարեն աչքերն են կապել՝ բացելով արդեն Ադրբեջանի տարածքում: Մուխթարլին պնդում է, որ սահմանը հատվել է չեզոք գոտում՝ Լագոդեխի անցակետի մոտ: Բաքուն համոզել է Թբիլիսիին, թե դա «մանր հարց է», սակայն, Մուխթարլիի առևանգումը մեծ միջազգային սկանդալի առիթ հանդիսացավ, գրում է contact.az-ը: Մուխթարլին կարծում է, որ իր ձերբակալությունն արտոնել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը իշխող վերնախավի կոռուպցիայի լրագրողական հետաքննության պատճառով: Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 14-ը: Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն): Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |