Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ավելի քան 1000 շարքային բրիտանացու են հրավիրել հարսանիքին 3 մարտի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ դերասանուհի Մեգան Մարքլը, իրենց հարսանիքին, որն անցնելու է Վինձորի դղյակում, ավելի քան 1000 հասարակ բրիտանացու են հրավիրել: Հրավիրյալների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցականներ, թագավորական պալատում աշխատող մարդիկ, ինչպես նաև Վինձորի բնակիչներ: Հարսանիքին, որը կայանալու է մայիսի 19-ին, ընդհանուր առմամբ 2640 մարդ է հրավիրված: Բոլոր հրավիրյալները կկարողանան ներկա լինել նորապսակների ժամանելուն և հետո՝ մեկնելուն: Հարսանիքին հրավիրված է 1200 շարքային քաղաքացի, տարբեր տարիքի և ծագման, բարեգործական կազմակերպությունների 200 աշխատակից, Վինձորի դղյակի ընկերակցության 610 անդամ, թագավորական արքունիքի 530 աշխատակից, 100 դպրոցական Վինձորի դպրոցներից և արվարձաններից: Արքայազն Հարրին և Մեգան Մարքլի հարսանիքը կանցկացվի Վինձորի Սբ Գիորգիի մատուռում, որտեղ 1984-ի դեկտեմբերին մկրտվել է արքայազնը: Արարողությունը կանցնի Քենտերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուեմբլիի հանդիսապետությամբ: Արարողությունը բավականին համեստ կլինի Վեսթմինսթերի աբբայությունում կայացած արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության համեմատ, քանի որ մատուռը կարող է միայն 800 հյուրի տեղավորել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |