Երևանի թիվ 139 դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում 3 մարտի 2018 - 13:00 AMT PanARMENIAN.Net - 2018-ին ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով: Աշակերտները այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը ևհեռահաղորդակցության ոլորտի ներկային ու պատմությանը: Պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր բաժիններ, ծանոթացել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացին, այնուհետև՝ հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և ստացել բաժանորդների սպասարկմանն առնչվող՝ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Դպրոցականների այցը ՎիվաՍել-ՄՏՍ եզրափակվել է Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրել է բջջային կապի ոլորտում առկա զարգացումներն ու հեռանկարները: Ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված հանդիպումն անցել է ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր դռները մշտապես բաց է պահում այն երիտասարդների առջև, ովքեր ցանկություն ունեն զարգանալու, սովորելու և հաջողությունների հասնելու: Նման անմիջական հանդիպումներն ու զրույցները դպրոցականներին հնարավորություն են տալիս տեղեկանալու իրենց հետաքրքրող մասնագիտությունների վերաբերյալ, ինչն էլ օգնում է հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդներին կարողանում ենք ներկայացնել տարիների ընթացքում կուտակած մեր փորձն ու կորպորատիվ կառավարման մշակույթը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |