Մարտի 4-8-ը եղանակն աստիճանաբար կտաքանա

Մարտի 4-8-ը եղանակն աստիճանաբար կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ մարտի 3-ի երեկոյան ժամերին և մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 4-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում՝ մարտի 3-ի երեկոյան ժամերին և մարտի 4-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև: Մարտի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---