Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքում մարդիկ են թունավորվել. Մեկը մահացել է

Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքում մարդիկ են թունավորվել. Մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքում մարդիկ են թունավորվել: Տուժածներից մեկը համացել է:

Մարտի 2-ին, ժամը 02:12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։

Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ը մահացել է, իսկ մյուս 2 տուժածի մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---