ՀՀ նոր վարչապետին կընտրեն թեկնածուների առաջադրման հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին

ՀՀ նոր վարչապետին կընտրեն թեկնածուների առաջադրման հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին

PanARMENIAN.Net - «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջարդ օրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը հապճեպ ընդունել է նախագիծը, որը վարչապետի ընտրությունը, ըստ ԱԺ նախկին կանոնակարգի, մայիսի 2-ից տեղափոխում է ապրիլի 17:

ԱԺ կանոնակարգ օրենքի հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---