Nokia-ն մարդու «կյանքը փրկող» բաճկոն է ստեղծել 3 մարտի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը «խելացի» բաճկոն է ստեղծել, որն առաջին օգնություն ցույց կտա՝ իր տիրոջ օրգանիզմի բնականոն կենսագործութնեության խաթարման դեպքում: Այս մասին հայտնում է Engadget կայքը: Chase LifeTech FR կոչվող բաճկոնն առաջին անգամ ներկայացվել է Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2018 ցուցադրության ընթացքում: Այն նախագծվել է Kolon հարավկորեական բրենդային հագուստի և GINA չեխական ծրագրային ապահովման ընկերությունների հետ համատեղ: Բաճկոնի օձիքին և թևերին տեղադրված են սենսորներ, որոնք «հսկում են» սրտի աշխատանքը՝ զարկերի պարբերականությունը, ինչպես նաև մարմնի ջերմությունը, շարժունակությունը: Համակարգը հավաքում է օրգանիզմի աշխատանքի մասին բոլոր տվյալները և անմիջապես արձագանքում դրա խաթարումների դեպքում:
Նշվում է, որ բաճկոնը նախատեսված է փրկարար ծառայության աշխատակիցների, ոստիկանների համար: Նախատեսվում է ստեղծել նմանատիպ բաճկոն շարքայիննաև սպառողների համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |