Մարկոս Պիզելլին՝ գոլի հեղինակ «Ակտոբեի» կազմում 5 մարտի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ղազախական «Ակտոբեն» ոչ ոքի է խաղացել բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի հետ 1:1 հաշվով: «Ակտոբեի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, հայտնում է KazFootball.kz-ը: Պիզելլին իրացրել է 11-մետրանոցը: Պիզելլին աչքի էր ընկել ղազախական «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով վրացական «Շուկուրա» ակումբի հետ ընկերական խաղում: Ընկերական խաղը տեղի է ունեցել ուսումնամարզական հավաքի շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիզելլին կրկին վերադառնում է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»: 33-ամյա Մարկոս Պիզելլին 61 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |